Բաժիններ՝

Իտալիայի նախագահը արձակել է խորհրդարանը

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն այսօր արձակել է ազգային խորհդարարանը։ Այս մասին գրում է Reuters-ը։ Օրենսդիր նոր մարմնի ընտրություններն ամենայն հավանականությամբ կանցկացվեն 2013թ. փետրվարի 24-ին։

Որպես արձակման պատճառ նշվում է կառավարական ճգնաժամը։ Նախօրեին հրաժարական էր տվել երկրի վարչապետ Մարիո Մոնտին, ինչը նշանակում է, որ ներկայիս կառավարությունը դադարեցնում է աշխատանքը, և պետք է նշանակվեն նոր ընտրություններ։

Հրաժարական տալու իր մտադրության մասին Մոնտին հայտարարել էր դեռ դեկտեմբերի 8-ին, երբ Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցությունը հայտարարել էր, որ չի սատարելու նրան։ Իսկ ավելի վաղ Մոնտին հայտարարում էր, որ հրաժարական կտա 2013թ. բյուջի ընդունումից անմիջապես հետո։ Բյուջեն ընդունվել է ուրբաթ օրը։

Մարիո Մոնտին Իտալիայի կառավարությունը գլխավորում է 2011թ.նոյեմբերից՝ Բեռլուսկոնիի հրաժարականից հետո։ Գործող կառավարության լիազորությունները պետք է ավարտվեին 2013թ. գարնանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս