
Ռումինիայի հայերի միության նախագահը կրկին նշանակվել է էկոնոմիկայի նախարար

Դեկտեմբերի 21-ին Ռումինիայի խորհրդարանը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը, որտեղ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է մեր հայրենակից Վարուժան Ոսկանյանը:
Ոսկանյանը ծնվել է 1958թ., ավարտել է Բուխարեստի տնտեսական հետազոտությունների ակադեմիայի առևտրի ֆակուլտետը, և Բուխարեստի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը: Տնտեսական գիտությունների դեկտոր է: Հիմնել է Ռումինիայի հայերի միությունը, որի նախագահն է մինչև օրս: Քաղաքական գործունեությունից բացի, ստեղծագործում է, եղել է Ռումինիայի գրողների միության նախագահ: Նրա Գրքի շշունջը վեպը որը նվիրված է Հայոց Ցեղասպանությանը ճանաչվել է Ռումինիայի լավագույն ստեղծագործություն և աժանացել ռումինական ակադեմիայի գլխավոր մրցանակին: