
Չինացի սպաներին արգելվել է շատ խոսել

Չինաստանի կոմունիստական կուսակցության ռազմական խորհուրդը հրամայել է բարձրաստիճան սպաներին հրամայել է զերծ մնալ շքեղությունից, ճոխ հյուրասիրություններից և երկար ելույթներից։ Այդ մասին գրում է Հոնգ Կոնգի South China Morning Post թերթը։
Ռազմական խորհրդի սահմանած նոր կանոնների համաձայն, զինվորականների կողմից կազմակերպված միջոցառումները պետք է անցկացվեն առանց ալկոհոլի, ճոխ բանկետների, կարմիր ուղեգորգերի և արտիստների ելույթների։
Բացի այդ, աշխատանքային գործուղումների ընթացքում չինացի զինվորականները չպետք է հանգրվանեն թանկարժեք հյուրանոցներում։ Կկրճատվի նաև շրջագայությունների և հանդիպումների տևողությունը։ Քաղաքացիների հանգիստը խանգարելու համար հրահանգվել է նաև կտրուկ սահմանափակել հատուկ ազդանշանային համակարգ ունեցող ավտոմեքենաների թիվը։
Բարձրաստիճան սպաներին հրահանգված է նաև ուշադիր իրենց կանանց և երեխաների հարցում։