Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ խոսում է գաղտնալսողների համար

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտեց լրագրող Մհեր Արշակյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջև տեղի ունեցած միջադեպը: «Ցավոք, այս դեպքը բացառիկ չէ: Պիտի դատապարտվի և պատժվի դա՝ անկախ մարդու անուն-ազգանունից»:

Րաֆֆի Հովհաննիսյանը  դատապարտեց նաև պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցը գաղտնալսելու և համացանցում տարածելու փաստը: Լրագրողների հարցին, թե Դուք սրճրաններում հանդիպումներ, քննարկումներ չե՞ք ունենում, չե՞ք վախենում, որ Ձեզ էլ կգաղտնալսեն, Րաֆֆի Հովհաննիսյանը ծիծաղելով պատասխանեց. «Ոչ: Ես պաշտոնական հանդիպումներնը անում եմ գրասենյակում, շատ մարդկանց հետ հանդիպում եմ մեր տանը»:

Դիտարկմանը՝ այսինքն՝ զգուշավոր եք, Հովհանիսյանը պատասխանեց. «Ոչ: Դուք լավ գիտեք, որ ես 15 օր դրսում բացօթյա ներկայություն ապահովեցի 24-ժամյա՝ կրուգլասուտոչնի և այնտեղ  հաղորդակցվելու՝ ձայնագրվելու, տեսագրվելու լիքը առիթ տվեցի ցանկացողներին: Դրա համար ես չեմ խուսափում և որպես պատմաբանի որդի՝ հրապարակային ելույթներում, նաև մասնավոր զրույցներում ես միշտ ինձ համարում եմ արձանագրության մեջ: Այնպես որ՝ չեմ վախենում դրանից»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս