Թե ինչո՞ւ չեկան՝ պետք է այլ կուսակցությունների ներկայացուցիներին հարցնեք. Րաֆֆի Հովհաննիսյան

Ազատ արդար ընտրությունների՝ անգամ մեզ ծանոթ մեխանիզմներով իրականացած կեղծիքների դեպքում՝ մենք ունենալու ենք նոր նախագահ: Այս մասին այսօր «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական հանագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը:

Հիշեցնենք, որ վերջինս քիչ առաջ հայտարարեց, որ առաջադրվելու է փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում:

168.am-ի հարցին ի պատասխան, թե ինչի՞ մասին է վկայում այն փաստը, որ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ «Ժառանգության» բաց հավաքին չմասնակցեցին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.

«Թե ինչո՞ւ չեկան՝ պետք է այլ կուսակցությունների ներկայացուցիներին հարցնեք: Բայց դա երևի այն պարզ ճշմարտության հետևանքն է, որ մենք կամակերպեցինք հանրային հավաք՝ առանց պաշտոնական հրավերների, և քաղաքացիները կողմնորոշվեցին ներկա լինելու միջև: Մեր քաղաքացիականությունը կարծում եմ հենց դրա մեջ է»:

Կարդացեք նաև

Հարցին, թե արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ այս պահին քաղաքական որևէ ուժի կողմից աջակցություն չունեք, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Խոսքն ինձ աջակցելու մասին չէ: Այստեղ պետք  մասնակցի Հայաստանի քաղաքացին և պետք է աջակցի Հայաստանի քաղաքացին: Քարոզարշավի ընթացքում կլինեն այլ կուսակցություններ, ես վստահ եմ, կլինեն ինձ զորակցողներ, և դա հաղթանակի հավելյալ հենք կլինի»:

Լրագրողների արձագանքին, թե ի՞նչ հիմնավորում ունեք, որ Ձեզ կաջակցեն, այն դեպքում, երբ այսօր որևէ այլ քաղաքական միավոր ներկա չէ, նա պատասխանեց. «Մենք որևէ մեկին չենք հրավիրել: Բանակցություններն առաջիկա շրջանում կբերեն առավել կոնսուլիդացված դաշտի: Անգամ եթե քարոզարշավի մեկնարկին չերևա այդ համախմբումը, քարոզարշավի ընթացում անպայման կերևա»:

Հարցին, թե Դուք Ձեզ գործող նախագահ Սերժ Սարգսյանին այլընտրանք համարո՞ւմ եք, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս երկու ամիսների ընթացում, եթե Հայաստանի քաղաքացին, երիտասարդները, ակտիվիստները, քաղաքական ուժերը ցանկանան՝ ամեն մեկն իր տանից դուրս գան ու մասնակցեն ընտություններին, հայ ժողովուրդը կունենա նոր նախագահ ու հայ ժողովուրդը կլինի գործող նախագահին այլընտրանք»:

Տեսանյութեր

Լրահոս