
Քանի՞ տեղ կունենար ՀՀԿ-ն, եթե գործեր 100%-անոց համամասնական ընտրակարգը

Եթե Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեին ամբողջովին համամասնական ընտրակարգով, ՀՀԿ-ն ԱԺ-ում չէր ունենա բավարար թվով ձայներ կառավարություն կազմավորելու համար, եթե անգամ ՀՀԿ-ն կոալիցիա կազմեր ՕԵԿ-ի հետ։ Այս մասին նշվում է Policy Forum Armenia կենտրոնի «Հայաստանի 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունները» հատուկ զեկույցում։
Զեկույցի հեղինակները գտնում են, որ այդ դեպքում այս կոալիցիան (ՀՀԿ-ՕԵԿ) կունենար ընդամենը 65 տեղ: Մնացած չորս խմբակցությունները` Ժառանգությունը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, կստանային տեղերի մեծամասնությունը` 66 տեղ: Կոնկրետ ՀՀԿ-ն ներկայիս 69 պատգամավորների փոխարեն կունենար 58-ը։ «Չնայած այս դեպքում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան կլիներ առավել հավանական արդյունքը, հաշվի առնելով նրանց կոալիցիոն գործընկերության նախապատմությունը և այդ սիմբիոզը պահպանելու շահագրգռությունը` ՀՀԿ-ն ստիպված կլիներ բաժանելու քաղաքական իշխանությունն այլ դերակատարների հետ»,-նշում են զեկույցի հեղինակները :