Բաժիններ՝

Էշթոն Քաթչերն ու Դեմի Մուրն ամուսնալուծվում են

Հոլիվուդյան դերասան Էշթոն Քաթչերը դատարան է դիմել՝ Դեմի Մուրից բաժանվելու համար։ Այս մասին հաղորդում է Franse-Presse գործակալությունը։

Փաստաթղթում որպես ամուսնալուծության պատճառ նշվում է ամուսնական անհամատեղելիությունը։

Մուրն ու Քաթչերը ամուսնացել են 2005թ. սեպտեմբերին։ Մինչ այդ նրանք երկու տարի հանդիպում էին։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ստեղծել են The Demi And Ashton Foundation հիմնադրամը, որի գործունեության նպատակը ողջ աշխարհում սեռական ստրկության վերացումն է։

2011 թվականի աշնանը ԶԼՄ-ները գրեցին, որ ամուսինները պատրաստվում են խզել հարաբերությունները, սակայն առայմ նրանցից ոչ մեկը կոնկրետ քայլեր չի անում։ Ինչպես այն ժամանակ նշել էր Դեմի Մուրը, կան որոշակի արժեքներ և խոստումներ, որոնք սուրբ են, և այդ իսկ պատճառով եկել է ժամանակը «առաջ շարժվելու»։ Քաթչերը Twitter-ի իր էջում պատասխանել էր, որ միշտ սիրով կհիշի Մուրի հետ անցկացրած տարիները։ Ոչ պաշտոնական տեղեկություններով, ամուսնալուծության իրական պատճառն այն է, որ դերասանը շատ հաճախ դավաճանել է կնոջը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31