Մեզ համար պայքարը ամենօրյա է, և ոչ կյանքի նպատակ. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութեր)

Այսօր «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական ժողովի ընթացքում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց.

«Մեր երկրում կա ահավոր օտարում: Շարքային հայ մարդը, քաղաքացին օտարվել է սեփական պետությունից, կորցրել է պատկանելիությունը: Ինչ-որ տեղ կա անտարբերություն: Սա մենք պետք է հաղթահարենք: Առաջին հերթին իմ յուրաքանչյուր քայլը քաղաքացու քայլ է: Ես հպարտ եմ ժառանգության ներդրումով, պայքարի մեր հետագծով: Տանը նստելով, որևէ մեկը մարգարեական թվաբանություն անելով, մեր երազած երկիրը չպետք է իրացնի: Բոլորս պետք է լինենք առաջին ճակատում:  Փետրվարի 19-ը չի բացվելու, եթե այդ պայքարը չգնա հիմիկվանից:

Նա ով մտածում է կարելի է պայքարել փետրվարի 19-ին անգամ մաքուր սրտով, բայց պայմաններ է ստեղծում այս իշխանության վերարտադրմանը: Իսկ մեզ համար պայքարը ամենօրյա է, և ոչ կյանքի նպատակ:

Հաջորդ նախագահությունը ծառայելու է մի շրջան, առավելագույնը հինգ տարի: Բոլորս միասին փետրվարի 18-ին հանձնելու ենք ժամանակակից մեր քնննությունը: Ոչ միայն ես՝ Րաֆֆին, այլև բոլորս պետք է հանձնենք այդ քննությունը: Այս փետրվարի 18-ը ապագայի մասին է լինելու: Ես ողջունում եմ Ձեզ»:

Կարդացեք նաև

Րաֆֆի Հովհաննիյանը նաև հավելեց.

«Առանց ավելորդ հուզմունքի թեպետ շատ եմ պատրաստվել այս նախադասության, հայտարարում եմ, որ մասնակցելու եմ որպես ՀՀ շարքային քաղաքացի, նախագահական առաջիկա ընտրություններում: Ձեզ հետ միասին մաս եմ կազմում այդ հավաքական թեկնածության, որը պետք է լրացնեն մեր շարքային քաղաքացիները և քաղաքացիական հասարակությունը, մարդիկ, ովքեր ունեն այդ կամքը, հավատը սեփական երկրի կատմամբ: Մենք միասին պետք է դառնանք ավելի քաղաքացի՝ քան քաղաքացիական, ավելի ազգային քան ազգայնական, ավելի ազատ քան ազատական»:

«Եկել է Սարեր շարժելու մեր սիրո ժամանակը» կոչ արեց Հովհաննիսյանը՝ հավելով, թե փետրվարի 19-ին իր կյանքի գնով, միասնական սիրով, մեր երկիրը դառնալու է բարի լույսի սիրո, հարության պետություն:

Կուսակցությունը միաձայն ընդունեց Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնառաջադրումն ու նրան սատարելու որոշում ընդունեց:

Մանրամասները՝  168.am-ի տեսանյութերում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս