
Րաֆֆի Հովհաննիսյանի հույսը միացյալ հայ մարդու աջակցությունն է

«Ժառանգություն» կուսակցության համաժողովի մեկնարկից առաջ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա նախագահական ընտրություններում ինքը պայքարելու է «Ազատ, անկախ, միացյալ», «Մեկ անգամ միասին» կարգախոսներով:
Հարցին, թե քաղաքական ո՞ր ուժերից եք աջակցություն ակնկալում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ այն քաղաքական ուժերից, որոնք հավատում են ազատ, անկախ, միացյալ Հայաստանին.
«Դա ոչ միայն Սփյուռքն է, Արևմտյան և Արևելյան Հայաստանը, այլ միացյալը հայ մարդն է, Հայաստանի քաղաքացին է, ովքեր ուզում են մասակցել Հայաստանի հաղթանակին»: