Սերժ Սարգսյանը կարող է առանց «որոշ մարդկանց կողմից արջի ծառայության» մատուցման հաղթանակ տանել. Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ համագումարում հայտարարարեց, թե իրենց թեկնածուն, այսինքն՝ ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է առանց «որոշ մարդկանց կողմից արջի ծառայության» մատուցման հաղթանակ տանել առաջիկա նախագահական ընտրություններում:

Բաղդասարյանը հաջողություն մաղթեց Սերժ Սարգսյանին և «հաղթանակ՝ ի փառս Հայաստանի Հանրապետության»:

Արթուր Բաղդասարյանն իր ելույթը սկսեց ՕԵԿ-ի 15-ամյա ճանապարհը հիշատակելով, խոսեց իր հրաժարականի մասին և դրան հաջորդած ՕԵԿ նկատմամբ իրականացված հետապնդումների մասին:

Անդրադառնալով 2008թ.՝ Բաղդասարյանը հայտարարեց, թե այդ ժամանակ ՕԵԿ-ն այնքան ձայն ստացավ, որքան Լևոն Տեր-Պետրոսյանն իր երկու տասնյակ կուսակցություններով: Բնականաբար, նա նաև արդարացավ, թե ինչո՞ւ այդ ժամանակ ՕԵԿ-ը որոշեց մաս կազմել իշխող կոալիցիային:

Կարդացեք նաև

«Ժողովուրդը միշտ քվեարկել է ՕԵԿ-ի օգտին՝ մեր տեսակի, մեր շիտակության համար»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31