Բաժիններ՝

Մարալիկի հատվածում թանձր մառախուղ է

Դեկտեմբերի 22-ին` ժամը 10:30-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Արթիկում Աշտարակում, Վայքում, Մեղրիում տեղում է ձյուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

Մարալիկի հատվածում թանձր մառախուղ է. տեսանելիությունը 10մ է։
Թույլ մառախուղի պատճառով տեսանելիությունը վատացել է Ապարանի հատվածում:
Սելիմի լեռնանցքում՝ թույլ ձյուն է, տեսանելությունը նորմալ է, մառախուղ չկա։
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31