Բաժիններ՝

Աշոտյանը նախընտրում է «շառից հեռու» տարբերակը

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ընտրություններն անցել են բացառապես օրենսդրության շրջանակներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ի պատասխան դիտարկմանը, թե ահազանգ կա այն մասին, որ քոլեջի նորանշանակ տնօրեն Աննա Մնացականյանը հաշվեհարդար է տեսնում դասախոսական կազմի հետ, Արմեն Աշոտյանը նշեց, որ առաջին անգամ է լսում նման դեպքի մասին:   Նման երևույթները, ըստ նախարարի, անթույլատրելի են:

Անդրադառնալով դպրոցներում կազմակերպվող դրամահավաքներին՝ նախարարը նշեց, որ այն ամբողջությամբ չի վերացվել: Ըստ Աշոտյանի, նույնիսկ ամենաբարի նպատակներով դրամահավաքներն արգելված են. «Նախարարությունն այս պահին գերադասում է «շառից հեռու» տարբերակը: Մենք դեմ ենք ցանկացած առիթով դրամահավաքին»:

Անդրադառնալով ԲՈՒՀ-երում վարձավճարների ձևավորման հարցին`Աշոտյանը նշեց, որ նախարարությունը դրանց ձևավորման համար սահմանել է հատուկ մեթոդաբանություն: «Պետությունը այս տարիների ընթացքում իր բարձրագույն կրթության բյուջեի 12-15 տոկոսը տարեցտարի ծախսել է կրթաթոշակների վրա: Կարծում եմ՝ դա ահռելի թիվ է. փոքր է առձեռն տրվող գումարի չափը, բայց հաշվի առեք նաև, որ կրթաթոշակ ստացող ուսանողները նաև անվճար կրթություն են ստանում»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նախարարը միաժամանակ նշեց, որ կրթաթոշակային քաղաքականությունը միանշանակ վերանայման կարիք ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս