
ՕԵԿ-ի համագումարին ՀՀԿ-ն ներկայացված է առաջին դեմքերով

Քիչ առաջ՝ ուշացումով, մեկնարկեց ՕԵԿ 11-րդ արտահերթ համագումարը, որտեղ բոլորը ոտքի կանգնեցին ու ծափերով ողջունեցին ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին:Համագումարին ՀՀԿ-ից ներկա են ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
ՕԵԿ-ը հայտարարության տեքստ է պատրաստել, որը պետք է ընդունի համագումարը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, թե ինչու են որոշել 2013թ. նախագահական ընտրություններում սատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հայտարարության մեջ ասված է. «Հաշվի առնելով 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նշանակությունը՝ Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգի, սոցիալական ու իրավական պետության կայացման, երկրի հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական ու օրենսդրական մեխանիզմների ձևավորման ու բովանդակային բարեփոխումների իրականացման գործում, ՕԵԿ 11-րդ արտահերթ համագումարը հայտարարում է, որ ՕԵԿ-ը 2013թ. փոտրվարի 18-ի նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ պատասխանատվություն ստանձնելով համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու գործում»: