 
                        ԲՀԿ-ն չի մասնակցում ՀՀՇ համագումարին
 
                                    Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀՇ 17-րդ համագումարը, որին ներկա են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը:
Ուշագրավ է, որ համագումարին մասնակցում են ՀՅԴ-ի ներկայացուցիչներ Արսեն Համբարձումյանն ու Արծվիկ Մինասյանը, իսկ ԲՀԿ-ի ներկայացուցիչները բացակայում են, թեև պաշտոնական հրավեր են ստացել: Համագումարին ներկա են ՀԱԿ անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները: Դեռևս դահլիճում չէ Նիկոլ Փաշինյանը:
Այս պահին ելույթ է ունենում Լևոն Տեր-Պետրոսյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        