«Զատիկը» կունենա 100 ցերեկային և 20 ժամանակավոր խնամքի պահանջ ունեցող երեխաներ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Երևանի «Զատիկ» մանկատուն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի։ Սա նշանակում է, որ «Զատիկն» այժմ իրականացնելու է երկու ծառայություն` ցերեկային խնամք և ժամանակավոր խնամք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի» տնօրեն  Աշոտ Մնացականյանը:

«Մանկատունը հունվարի 1-ից պետք է ունենա 100 ցերեկային խնամվող երեխաներ և 20 ժամանակավոր խնամքի պահանջ ունեցող երեխաներ: Մանկատանն այսօր մնացել է 14 տարեկանից բարձր մոտ 10 երեխա: Իսկ մանկատնից դուրս եկող երեխայի համար, «World Vision» կազմակերպության հետ համատեղ, ուսումնասիրվում է երեխայի հնարավորությունները, ինչպես, որտեղ կարող ենք այդ երեխայի հետագան կազմակերպել, և համապատասխան ուղղորդում ենք: Դա ամենահարմար, ամենալավ տարբերակն է»,- ասաց «Զատիկի» տնօրենը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31