Վերջին ութ ամսվա մեջ մեկ անգամ սուրճ խմելու եմ գնացել կուսակցություն (տեսանյութ)

«Դաշնակցական չեմ, բայց սառեցրել եմ իմ անդամությունը կուսակցության աշխատանքների հետ»,- այսօր «Հանրապետություն» կուսակցության համագումարի ավարտից հետո՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչո՞ւ կուսակցության աշխատանքներին չեք մասնակցում՝ լինելով կուսակության անդամ, ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը՝եք:

Մեր դիտարկմանը, թե կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանն ասել էր, թե Դուք շարունակում եք այցելել «Հանրապետություն» կուսակցություն, Սմբատ Այվազյանն այսպես արձագանքեց. «Վերջին ութ ամսվա մեջ մեկ անգամ սուրճ խմելու եմ գնացել: Որևէ քաղաքական զրույց այնտեղ տեղի չի ունեցել: Գնացել եմ՝ տեսնելու իմ ընկերներին, որոնց հետ ես 12 տարվա ծանր և հետաքրքիր ճանապարհ եմ անցել, ու նրանց հետ սուրճ խմելու: Կարծում եմ՝ դրա բարոյական իրավունքը և’ ես ունեմ, և’ իրենք»:

Նաև հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ի՞նչն է Ձեզ ստիպում մնալ կուսակցության անդամ, եթե աշխատանքներ «Հանրապետություն» հետ չեք ծավալում: Ի պատասխան, Սմբատ Այվազյանն ասաց. «Ժամանակը կգա, ես որոշում կկայացնեմ»:

Լրագրողների հարցին, թե կա՞ն արդյոք քաղաքական ուժեր, որոնց հնարավոր է՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում սատարեք, Ս. Այվազյանը պատասխանեց, թե ուժեր չի տեսնում:

Կարդացեք նաև

«Միգուցե սատարեմ էպոսագետին»,- կատակեց Սմբատ Այվազյանը:

Մանրամասները` 168.am-ի տեսանյությում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31