Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին. կա վիրավոր (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ Գևորգ Մարգարյանը վարելով « Mercedes » մակնիշի 26 ՏՕ 256 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել «Mercedes»-ի ուղևոր, 59-ամյա Հրանուշ Սիմոնյանը:

02

 

 

 

 

 

 

 

 

01

 

 

 

 

 

 

 

 

 

 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հետաքննիչ Դավիթ Խանաղյանի գլխավորությամբ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Լոռու մարզի ՃՈ հատուկ պահպանման տարածք:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս