Հրանտ Բագրատյանը՝ իր հնարավոր առաջադրման մասին (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստերի դահլիճում մեկնարկած «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարին ներկա էր նաև ՀԱԿ անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ երեկ նա հայտարարել էր, թե իր օրակարգում է նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջարվելու հարցը:

«Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։ Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես, ի վերջո, կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ)։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում»,- հայտարարել էր նա:

Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Ձեր հապճեպ որոշումը փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու վերաբերյալ, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ոչ մի բանով: Հայտարարության մեջ ամեն ինչ գրված է»:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին, թե Դուք Ձեզ «ուրիշ գծի վրա զգո՞ւմ եք», ինչպես հայտնի ձայնագրության մեջ ասել էր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, Հ. Բագրատյանը նախընտրեց չպատասխանել. միայն ժպտաց:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյությում:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս