Բաժիններ՝

ԱՄՆ դպրոցներում աշխարհի վերջին լուրջ են վերաբերվում

ԱՄՆ Միչիգան նահանգում ավելի քան 30 դպրոցներ նախատեսվածից երկու օր շուտ են գնացել ամանորյա արձակուրդի՝ բռնությունների նոր ալիքի և աշխարհի վերջի մասին խոսակցությունների պատճառով։

Ամերիկյան դպրոցներում արձակուրդները պետք է սկսվեին դեկտեմբերի 24-ից, սակայն որոշ դպրոցներ դասերը դադարեցրել են դեկտեմբերի 21-ից։ Լապիր շրջանի դպրոցների վարչության կայքում հրապարակվել է ծնողներին ուղղված նամակ։ Դրանում նշվում է, որ Կոննեկտիկուտի դպրոցում կատարված զանգվածային սպանությունից հետո լուրեր են շրջում, որ հնարավոր են աշակերտների դեմ ուղղված նոր բռնություններ։ Բացի այդ, ինչպես նշվում է նամակում, երեխաները մշտապես քննարկում են աշխարհի վերջի մասին խոսակցությունները։

The Washington Post թերթի տվյալներով, դասերը դադարեցվել են նաև Միչիգանի այլ շրջաններում և Օկլահոմա նահանգի որոշ դպրոցներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31