Վոլոդյա Գասպարյանին պաշտոն տվեցին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վոլոդյա Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։
***
Վոլոդյա Գասպարյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
23 դեկտեմբերի, 1983թ., Շիրակի մարզ, գ. Սառնաղբյուր
Կրթություն
1990-2001 թթ. – Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց
2001-2006 թթ. – Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, պատմության և աշխարհագրության ֆակուլտետ, պատմության և իրավագիտության բաժին
2006-2010 թթ. – Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, ընդհանուր մանկավարժության ամբիոն, մանկավարժական գիտությունների թեկնածու
Աշխատանքային գործունեություն
2005-2008 թթ. – ՀՊՄՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ
2008 թ. – առ այսօր ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ
2007 թ. հունիսից մինչև հոկտեմբեր – ՀՀ ԿԱ ՀՊԾ անձնակազմի կառավարման բաժնի մասնագետ
2007- 2011 թթ. – ՀՀԿ Տ/Կ աշխատանքները համակարգող-կազմակերպիչ
2011 թ. առ այսօր – Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Կրթության և կիրառական մանկավարժության ամբիոն, դասախոս
2011 թ. առ այսօր – Հայաստանի ազգային ուսանողական ասոցացիայի փոխնախագահ
2012 թ. առ այսօր – ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ
Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային: 4 գիտական հոդվածների հեղինակ է:
2005 թ.- պատվոգիր Հայաստան համահայկական հիմնադրամի «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում Մարտակերտում իրականացվող շինարարական աշխատանքների մասնակցության համար
2007 թ. – Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ոսկե հուշամեդալ
2012 թ. – Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ոսկե հուշամեդալ համալսարանի 90-ամյակի առթիվ
Կուսակցական պատկանելություն
2004 թ. -ից – Հայաստանի Հանրապետական կուսակցություն անդամ
2012 թ. -ից – ՀՀԿ խորհրդի անդամ
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: