Արման Մելիքյանը դեռ չի որոշել
ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշում դեռ չի կայացրել: Նրա խոսքով՝ նման որոշում ընդունելու համար դեռևս 8-10 օր ժամանակ ունի:
«Գիտեմ, թե ինչ եմ անելու առաջադրվելու դեպքում: Խնդիրն այն է, որ նոր հանգնամանքներ կարող են ի հայտ գալ, որոնք պետք է հաշվի առնել: Բոլոր դեպքերում առաջադրվելու դեպքում հստակ իմ մոտեցումներն ունեմ»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց Արման Մելիքյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրություններում Արման Մելիքյանն առաջադրել էր իր թեկնածությունը: