Երեխա չունեցող զույգերն ավելի քիչ են ապրում
Երեխաներ ունեցող զույգերն ավելի երկար են ապրում ու ավելի քիչ են ունենում հոգեկան խնդիրներ: Ինչպես գրում է health.com-ը, նման համոզմունք են հայտնել դանիացի գիտնականները: Վերջիններս պնդում են, որ երեխաներ չունեցող զույգերի մոտ մահացության դեպքերը բարձր են 4 անգամ, և նրանց մոտ ավելի շատ են գրանցվում հոգեկան հիվանդությունները:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են երեխա չունեցող 21.000 զույգի առողջությունը, ովքեր վերարտադրողական առողջության ձևերից ոչ մեկին, այդ թվում՝ արտամարմնային բեղմնավորմանը չեն դիմել: Ստացված արդյունքներից գիտնականները եզրակացրել են, որ երեխա չունեցող կանաց շրջանում մահացության դեպքերը քաղցկեղից, վթարներից ու արյան շրջանառության հիվանդություններից 4 անգամ ավելի շատ են եղել, քան երեխա ունեցողների մոտ:
Մահացության դեպքերը երկու անգամ շատ են երեխա չունեցող տղամարդկանց շրջանում: Գիտնականնեը պնդում են, որ ավելի երկար են ապրում նաև այն զույգերը, ովքեր չեն կարողացել երեխաներ ունենալ ու որդեգրել են նրանց: