Բաժիններ՝

Մալաթիայում ծեծել են ծննդատան բժիշկներին

Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Սեբաստիա» ծննդատանը հիվանդներից մեկի հարազատները հարձակվել են բժիշկների վրա և ծեծի ենթարկել նրանց: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ նույն աղբյուրի՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1991թ. ծնված Օվսաննա Մ.-ի ծննդաբերության ժամանակ մահացած պտղի պատճառով ծննդօգնության կենտրոնի գլխավոր բժշկի  աշխատասենյակում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Օվսաննա Մ.-ի ամուսինը` 1986 թ. ծնված Երվանդ Ա.-ն և նրա 3 հարազատները ոտքերով և ձեռքերով հարվածել են բժշկին` պատճառելով վնասվածքներ սալջարդի տեսքով, նաև կոտրել են ծննդատան միջանցքի դռան ապակին:

Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ Երվանդ Ա.-ին և նրա 3 հարազատներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31