Բագրատյանի առաջադրումը հերթական անգամ վկայում է, որ ՀԱԿ-ում կան որոշակի խնդիրներ

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը, ապա, իհարկե, կարելի է կանխատեսել, որ ՀԱԿ-ից այլ առաջադրումներ հնարավոր են»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի այսօրվա հայտարարության մասին` ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Այն, որ մինչ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումն է, կարծես թե, նման ցանկություն հայտնել «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, դա, իհարկե, իր որոշելու խնդիրն է, և դա հերթական անգամ վկայում է այն մասին, որ ՀԱԿ-ում կան որոշակի խնդիրներ: Ես, իհարկե, չէի ցանկանա դրանք տարաձայնություններ անվանել, բայց կան տարբեր մոտեցումներ ոչ միայն մարտավարական, այլև շատ ավելի լուրջ խնդիրների վերաբերյալ: Սա, թերևս, դրա արտացոլումն է, և մենք խորհրդարանում ինքներս ենք տեսել, որ տարբեր լրջագույն հարցերի վերաբերյալ մոտեցումները եղել են շատ տարբեր նույն խմբակցության ներսում: Բայց դա բացառապես Հրանտ Բագրատյանի որոշելիքն է»,- նշեց տիկին Զոհրաբյանը:

Իսկ մեր հարցին` Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համեմատության մեջ` Հրանտ Բագրատյան թեկնածուն կարո՞ղ է լինել հաղթող թեկնածու, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.

«Գիտեք, ես ինձ թույլ չեմ տա գնահատել որևէ թեկնածուի: Ցանկացած քաղաքացի և քաղաքական գործիչ իրավունք ունի առաջադրվելու` իհարկե Սահմանադրության նորմերի շրջանակներում, այդ թվում նաև Հ.Բագրատյանը: Ես, իհարկե, ունեմ իմ վստահ գնահատականն այդ երկու գործիչների վերաբերյալ, բայց զուտ կոռեկտության սկզբունքից ելնելով` ես ինձ թույլ չեմ տա հիմա որևէ գնահատական հնչեցնել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս