Տեղաբաշխվել են 1.3 միլիարդ դրամ ծավալով պարտատոմսեր
Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB10172218) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 970 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 740 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 230 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 310 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 137 140 658 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.9953 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.9999 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: