Ապահով Հայաստան` Մհեր Սեդրակյանի հետ
Պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կարող է ՀՀ քաղաքացին ապահով զգալ Հայաստանում, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն ԱԺ-ում լրագրողի նկատմամբ կարող է նման բան իրեն թույլ տալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Հայկ Բաբուխանյանն ասաց, որ իր գաղափարակից ընկեր՝ Մհեր Սեդրակյանի երեկվա պահվածքը չի հակասում ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսին: Նա համոզված է, որ մասնավոր դեպքերը որոշիչ չեն:
«Ինչքան ինձ են տեղեկություններ հասել, դա անձնական հարաբերությունների խնդիր է, բայց բոլոր դեպքերում խմբակցութան ղեկավարությունը ներողություն խնդրեց և ափսոսանք հայտնեց: Չեմ կարծում, որ ինչ-որ տեղ երկու անձի վիճաբանությունը պետք է տարածել ամբողջ ժողովրդի անապահովության վրա: Մեր երկրի ապահովությունը ոչ թե կապված է Ձեր ասած դեմքերով և դեպքերով, այլ արտաքին աշխարհի անվտանգության երաշխիքներով»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:
Նա շեշտեց, որ ի տարբերություն նախկին դեպքերի, սա առաջին միջադեպն է, երբ կուսակիցները ներողություն են խնդրում իրենց գործընկերոջ պահվածքի համար, ուստի ըստ նրա՝ «չեղած տեղից՝ մի փուչիկ եք սարքում»: