Հնարավոր է` Սոս Գիմիշյանը սատարի Հրանտ Բագրատյանին, եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի
«Ինքն իր հայտարարությամբ բոլոր հարցերի պատասխանը տվել է: Այսինքն` եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվում է, ինքը նրա դեմ չի պայքարելու: Սա կարևոր հայտարարություն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը` մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի այսօրվա հայտարարությունը:
«Երկրորդը` նա հայտարարել է այն մասին, որ իրենց համագումարում կարող է իր առաջադրման հարցը քննարկվել: Իսկ իրենց համագումարը ՀՀՇ-ի համագումարից հետո է, այսինքն՝ եթե ՀՀՇ-ի համագումարում հայտնի դառնա Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին, ինքն իրենց համագումարում չի առաջադվի: Այդ իմաստով՝ նորմալ եմ համարում և որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Ս.Գիմիշյանը:
Իսկ մեր հարցին` Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման դեպքում հնարավո՞ր է, որ «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը սատարի Հրանտ Բագրատյանի թեկնածությանը, Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Հնարավոր է, Հրանտ Բագրատյանին հնարավոր է»: