Արսեն Գալստյանը` Ռուսաստանի 10 լավագույն մարզիկների թվում
Ռուսաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան ամփոփել է ընթացիկ տարվա արդյունքները և անցկացված հարցման արդյունքում հրապարակել է երկրի 10 լավագույն մարզիկների անունները: Լավագույնների թվում ընդգրկվել է նաև Օլիմպիական խաղերի ձյուդոյի մինչև 60 կգ քաշային կարգում չեմպիոն Արսեն Գալստյանը:
Ռուսաստանի լավագույն 10 մարզիկները`
Նատալյա Վորոբյովա (ըմբշամարտ)
Արսեն Գալստյան (ձյուդո)
Զախարով Իլյա (ջրացատկ)
Նատալյա Իշենկո (սինխրոն լող)
Եվգենի Մալկին (հոկեյ)
Ալիյա Մուստաֆինա (մարմնամարզություն)
Մարիա Սավինովա (թեթև ատլետիկա)
Օքսանա Սաոչենկո (լող)
Սերգեյ Տետյուխին (վոլեյբոլ)
Աննա Չիչերինա (թեթև ատլետիկա)
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը