Զինծառայողներին տրվող դրամական օգնության չափը կբարձրացվի

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով սահմանվել են զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը։

Որոշմամբ բարձրացվում են զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվող գումարների չափերը, ընդլայնվում է դրամական օգնություն ստացողների շրջանակը։ Փաստաթուղթը կվերաբերի զոհված զինծառայողների ընտանիքների` կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող մոտ 4 հազար 600 անդամի, որից մոտ 1200-ը երեխաներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31