Շախտյոր – Բորուսիա, Ռեալ – Մանչեսթեր Յունայթեդ` ՉԼ 1/8 եզրափակիչում
Քիչ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքներով հայտնի դարձան 8 զույգերը, որոնց հաղթողները կշարունակեն Եվրոպայի ուժեղագույն թիմի կոչման համար պայքարը: Արդեն 1/8 եզրափակիչում ֆուտբոլի երկրպագուները կարող են ականատես լինել մի քանի սուպերդիմակայությունների: Մասնավորապես, անչափ մեծ հետաքրքրություն են առաջացնում «Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ», «Միլան» – «Բարսելոնա», «Արսենալ» – «Բավարիա» զույգերը: Դժվարին փորձություն է սպասվում նաև Հենրիխ Մխիթարյանի «Շախտյորին», որը կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
| A | Գալաթասարայ | : | Շալկե 04 |
| B | Սելտիկ | : | Յուվենտուս |
| C | Արսենալ | : | Բավարիա |
| D | Շախտյոր | : | Բորուսիա Դ. |
| E | Միլան | : | Բարսելոնա |
| F | Ռեալ | : | Մանչեսթեր Յ. |
| G | Վալենսիա | : | ՊՍԺ |
| H | Պորտու | : | Մալագա |
Նշենք, որ առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 12-ին և 20-ին, իսկ պատասխան խաղերը մարտի 5-ին և 12-ին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը

