«Տեր-Պետրոսյանը երևի հաշվարկել է, որ արդեն իր շանսերը շատ փոքր են». ՀԱԿ անդամ

«ՀԱԿ-ը դե ֆակտո կա, դե յուրե չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ նշելով, որ արդեն շուրջ մեկ տարի է՝ չի մասնակցում Հայ ազգային կոնգրեսի գործունեությանը։

Գ. Մարգարյանն այսօր՝ որպես «Հակակրիմինալ» հասարակական կազմակերպության նախագահ, հայտարարեց իր կուսակիցների հետ Հայաստանում հակակոռուպցիոն նախաձեռնություն սկսելու մասին:

«Ասեմ` ինչու. 2008թ. օգոստոսի 31-ին մենք ստորագրեցինք հռչակագիր հետևյալ հարցի շուրջ` ՀՀ-ում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով գնալ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների: Ե´վ մեկը, և´ մյուսը սպառել են իրենց, հռչակագիրը չի գործում: Մեկ տարի պահանջում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես առաջնորդ, գա և ասի, թե ի՞նչ ենք անելու: Բայց նա չի գալիս, ինչ-որ խմբի հետ այնտեղ… Երևի մենք անվստահելի ցանկում ենք: Դե բնական է, 2005-ին կա սպաների գործ, առաջին կալանքները… Բնական է` մեզ չեն վստահում, բայց մոռանում են, որ մենք ենք երկրի հայրենասերները, ահա իմ գործընկերները»,- նշեց Գառնիկ Մարգարյանը:

Իսկ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսման մասին նախկին սպա Գառնիկ Մարգարյանը առանձնակի չցանկացավ  խոսել` միայն նշելով.

Կարդացեք նաև

«Կոռեկտ չէ նրանց այդ տհաճ խոսակցությունը, եթե ասելիք ունեն, թող քաղխորհրդում ասեն, ոչ թե գնան հատկապես Նիկոլի թիկունքում բանակցություններ վարեն և փորձեն վարկաբեկել Նիկոլին կան նրա նման ազնիվ տղաներին»:

168.am-ի հարցին` այս միջադեպից հետո պե՞տք է փոփոխություններ լինեն ՀԱԿ-ի ներսում, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավարը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել: Լևոն Զուրաբյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցն ուղղեք»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե Գ.Մարգարյանն ի՞նչ կարծիք ունի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման մասին, ինչին ի պատասխան նա կրկին խորհուրդ տվեց հարցն ուղղել Տեր-Պետրոսյանին` նշելով, որ «երևի հաշվարկել է, որ արդեն իր շանսերը շատ փոքր են»:

«Այսինքն` ՀԱԿ-ը չի՞ ունենալու թեկնածու»,- հարցրեց լրագրողը:

«Չեմ կարծում: Եթե ունենա, մենք ունենք «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի որոշումը, որ ստեղծված այս քաղաքական  իրավիճակում որևիցէ թեկնածուի մենք չենք պաշտպանելու: Պետք է ռեժիմից ազատվել»,- պատասխանեց Գ.Մարգարյանը:

Պատասխանելով մեկ այլ հարցի` եթե 1 տարի ՀԱԿ-ի հետ կապեր չկան, ինչո՞ւ եք մնում ՀԱԿ-ի կազմում,  Գ.Մարգարյանն ասաց. «Ուզում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին դեմ առ դեմ ասել իմ ասելիքը, որպեսզի բոլորի ներկայությամբ ասեմ սխալների, թերությունների և ներկայիս իրավիճակի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս