
Եթե Թոխմախը միայն սպառնում է լրագրողի ծնոտը պոկել, Դավիթը միանգամից անում է դա. Կարապետ Ռուբինյանը՝ Դավիթ Շահնազարյանի մասին

ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջին գրել է.
«Երեկոյան լրահոսից հասկացա, որ օրվա հակահերոսները Թոխմախի Մհերն ու Դավիթ Շահնազարյանն են: Ընդ որում, եթե Թոխմախը միայն սպառնում է լրագրողի ծնոտը պոկել, Դավիթը միանգամից անում է դա` հայտնում է ի լուր աշխարհին, որ դրական է գնահատում Սերժի համագումարյան, ոտքից գլուխ կեղծ, ջուրծեծոց ելույթը:
Եթե Թոխմախն իր մշտական ամպլուայում է, ապա Դավիթը ապշեցրեց: Երկուսին էլ dislike, of course, բայց չեմ կարող չնշել Լևոնի ջատագովների այն փութաջանությունը, որով փորձում են Դավիթի բարձրաձայնած այդ անսպասելի և անընդունելի մոտեցումը վերագրել նաև Կոնգրեսին հրաժեշտ տված այլ անձանց:
Անտեղյակներին խորամանկորեն մի միտք է պատվաստվում, իբր Դավիթը բարձրաձայնում է այն, ինչը մյուսներն էլ են մտածում բայց չեն համարձակվում ասել: Գոնե իմ մասով, սխալվում եք, սիրելիներս»: