Բաժիններ՝

Google-ը Santa-ին հետևելու սեփական ծառայություն է թողարկել

Google ընկերությունը թողարկել է ծառայություն, որը հնարավորություն է տալիս հետևել Santa Claus-ի տեղաշարժմանը: Այս մասին հայտնում է Google ընկերության պաշտոնական բլոգը:

Ծառայության շնորհիվ, որը կոչվում է Santa Tracker,  հնարավոր կլինի իմանալ, թե որ քաղաքում է գտնվում Santa Claus-ը, որտեղ է նա գնելու և որքան նվեր է նա արդեն հասցրել բաժանել: Santa-ի գտնվելու վայրը կարտացոլվի Google-ի քարտեզներում:

Santa Tracker-ի հետ կարելի է աշխատել այս կայքի, Android-ի համար նախատեսված հավելվածի և Google Chrome բրաուզերի ընդլայնման միջոցով: Google-ը վստահեցնում է, որ այս ծառայությունը մշակվել է «Santa- Claus»-ի գրասենյակի «էլֆ- մշակողների» հետ համագործակցության արդյունքում:

Այսպիսով` Google-ի Tracker-ը կդառնա Santa- Claus-ին հետևելու ամենահայտնի ծառայության`NORAD Tracks Santa-ի այլընտրանքը, որը ղեկավարում է Հյուսիսային Ամերիկայի օդային տիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս