Samsung-ը հրաժարվել է iPhone-ի վաճառքը Եվրոպայում արգելելու ծրագրից
Samsung ընկերությունը եվրոպական դատարաններից հետ է վերցնելու նախապես ներկայացված դիմումը` Apple-ի սարքավորումների վաճառքից ազատվելու մասին: Այս մասին հաղորդում է The Verge-ը` հղում կատարելով ընկերության ներկայացուցչի հայտարարությունը:
Միջնորդությունը գտնվում է Գերմանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի դատարաններում (Samsung ընկերությունը դիմել Թիմ Քուքի ղեկավարած ընկերության դեմ): Կորեացիները պնդում են, որ Թիմ Քուքի ընկերությունը` Apple-ը, խախտել է անլար կապի տեխնոլոգիաների իրենց «պատենտները»:
Նշված «պատենտները» վերաբերվում են «հիմնական» անվանակարգին (standard essential), ինչը նշանակում է, որ Samsung-ը դրանցում նկարագրված մշակումների համար պետք է արտոնագրեր տրամադրի:
Դեկտեմբերի 18-ին կորեացիները հայտարարել են միջնորդությունը հետ վերցնելու մտադրության մասին: Իսկ մեկ օր առաջ ամերիկացի դատավոր Լյուսի Կոհը որոշել է չարգելել ԱՄՆ-ում Samsung-ի վեց սարքավորումների վաճառքը, որոնք խախտել էին Apple-ի պատենտը:
Նշենք, որ Apple-ը և Samsung-ը իրենց պատենտային կռիվը սկսել են 2011թ.-ի ապրիլից: Հենց այդ ժամանակվանից սկսած երկու ընկերությունները պարբերաբար միմյանց դեմ հայցով դիմում են դատարան: