Այդ գաղտնալսման հրապարակումից ՀԱԿ-ի հեղինակությունը բարձրացա՞վ

ԱԺ նախկին գումարման պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտնի ձայնագրությանը, ասաց, թե ինքը կասկածներ ունի, որ դա արվել է ՀԱԿ-ի հեղինակությունը բարձրացնելու համար.

«Եթե չլիներ Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, որ դա իշխանության ձեռքի գործն է, բացի դրանից, այդ կերպ ՀԱԿ-ի իմիջը ոչ թե ընկավ, այլ բարձրացվեց, հնարավոր է, այլ արձագանք տայի Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի խոսակցության ձայնագրությանը: Բայց նրա հայատարարությունից հետո կասկածներ ունեմ, որ կարող է ՀԱԿ-ի իմիջը բարձրացնելու համար արվեր»,- ասաց նա՝ հավելելով, որ նույնիսկ ձայնագրության մեջ հանրային շահ լինելու պարագայում՝ ինքը դեմ է գաղտնալսումներին:

Ի դեպ, Լարիսա Ալավերդյանը նաև հայտարարեց, թե հնարավոր է այդ ձայնագրությունն իրականացվել է ԱԱԾ-ի կողմից, հատկապես, երբ իր՝ Մարդու իրավունքների պաշտպան լինելու ժամանակ եղել է նման դեպք, որ ԱԱԾ-ն նախ հերքել է, թե ինքը դրա հետ առնչություն ունի, սակայն իրականում պարզվել է, որ դա իրենց «ձեռքի գործն» է եղել:

Տեսանյութեր

Լրահոս