Բաժիններ՝

Չեմ ցանկանում խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին. Յուրա Մովսիսյան

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեծ հարցազրույց է տվել «Սովետսկի սպորտին»։

Ճի՞շտ է, որ ձեր տրանսֆերի ակտիվ նախաձեռնողներից մեկը եղել է «Սպարտակի» բաժնետերերից մեկը՝ Ջիվան Չելոյանցը։

– Այո, նա շատ բան է արել, որպեսզի իմ՝ «Սպարտակ» տեղափոխությունը կայանա։

– Ի՞նչ են հրաժեշտի ժամանակ նվիրել «Կրասնոդարի» ձեր ընկերները։

Կարդացեք նաև

– Նրանց շնորհիվ է, որ կարողացա տղափոխվել «Սպարտակ»։ Դա է ամենալավ նվերը, այլ նվերներ ինձ հարկավոր չեն։

«Կարսնոդարի» ֆուտբոլիստներից ո՞վ է ձեր ամենամտերիմ ընկերը։

– Դարպասապահ Նուկրի Ռևիշվիլին և թիմի ավագ Ալեքսանդր Ամիսուլաշվիլին։

Դուք խոսե՞լ եք «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։

– Ժամանակը քիչ էր, Կարպինը հասցրեց ինձ ներկայացնել թիմին։ Հպարտ եմ, որ այդ ակումբում հանդես գալու հնարավորություն եմ ստացել։ «Սպարտակում» մրցակցությունը չափազանց մեծ է։ Պայքարելու եմ հիմնական կազմում հայտնվելու համար։

– Ձեզ չի՞ վախեցնում այն փաստը, որ թիմում ձեզնից բացի ևս 7 հարձակվող կա։

– (Ծիծաղում է)։ Ես երբեք չեմ վախեցել մրցակցությունից. որքան այն ուժեղ է, այնքան ավելի լավ։ Ես կպայքարեմ, իսկ մարզիչը թող որոշի, թե ում խաղադաշտ դուրս բերի։

– Գիտե՞ք, որ «Սպարտակում» նման ազգանունով ֆուտբոլիստ է եղել։

– Ոչ։

90-ականներին մոսկովյան ակումբի 2-րդ թիմում հանդես է եկել Անդրեյ Մովսեսյանը։

– Չգիտեմ, թե ինչու նրան չի հաջողվել հանդես գալ առաջին թիմում, սակայն ես կփորձեմ հաստատվել «Սպարտակում»։ Ես դրան հասնելու համար կանեմ հնարավոր ամեն բան։ Գիտեմ, որ «Սպարտակում» խաղացել են մի քանի մեծ հայազգի ֆուտբոլիստներ։ Ուրախ եմ, որ այս ընտանիքի մասն եմ դարձել։

Կարո՞ղ եք գոնե մեկ հայ ֆուտբոլիստի անուն նշել, ով հանդես է եկել «Սպարտակում»։

– Ի՞նչ է, սա քվիզ-շոու է (ամերիկյան մանկական հեռուստավիկտորինա – խմբ.)։ Իհարկե, կարող եմ։ «Սպարտակում» հանդես է եկել Սովետական Միության մեծագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Նիկիտա Սիմոնյանը։

1950 թվակլանի առաջնության ժամանակ նա դարձել է 34 գոլի հեղինակ։ Դուք այժմ ձեր հաշվին ունեք 9 գոլ։ Պատրա՞ստ եք հասնել նման հաջողության։

– Եթե լավ խաղամ, ապա ամեն ինչ էլ հնարավոր է։ «Սպարտակում» բախտը հայերին միշտ էլ ժպտացել է։ Եթե մի օր ինձ հաջողվի մոտենալ Սիմոնյանի ռեկորդին, ապա ես կհպարտանամ։

Դուք ֆուտբոլային կուռք ունե՞ք։

– Ես Թիերի Անրիի և Ռոնալդոյի մեծ երկրպագուն եմ։ Խոսքը բրազիլացի Ռոնալդոյի մասին է։ Միշտ հիացել եմ այդ տղաների խաղով։

– Ո՞ր համարի մարզաշապիկով եք ցանկանում խաղալ։

– Դեռ չեմ որոշել։

– Դուք ծնվել եք Բաքվում, և շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ են սկսվել։ Դա՞ է եղել պատճառը, որ մեկնել եք ԱՄՆ։

– Դա պարզապես խնդիր չէր, սակայն չեմ ցանկանում քաղաքականության մասին խոսել։ Չեմ ուզում հիշել այն ամենն, ինչ կատարվել է մեզ հետ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս