Բաժիններ՝

Հայտնի է դարձել, թե որքան աշխատավարձ է ստանալու Մեսսին

Հայտնի է դարձել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի աշխատավարձի չափն այն բանից հետո, երբ արգենտինացին երկարաձգել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Մեսսին «կապտանռնագույնների» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2018 թվականը։ Համաձայն կնքված նոր պայմանագրի՝ փոխվել են նաև ֆինանսական պայմանները. այժմ աշխարհի գործող լավագույն ֆուտբոլիստը տարեկան 16 մլն եվրո աշխատավարձ է ստանալու։

Հարկ է նշել, որ Մեսսին, դրանով հանդերձ, չի համարվում աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, սակայն այդ ցուցանիշով արդեն մտնում է առաջատարների թվում։ Բացի այդ, կախված ֆուտբոլիստի նոր հաջողություններից, 16 մլնը կարող է ավելանալ, ինչն ամենևին էլ անհնարին չէ՝ հաշվի առնելով, թե ինչպիսի փայլուն մարզավիճակում է այժմ գտնվում Մեսսին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս