Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանի կողմնակալ դրես-կոդը. մամուլ

«ԱԺ նախագահ Հովիկ Աբ­րահամյանը երեկ Աժ դահ­լիճից, փաստորեն, դուրս է արել ԱՎԾ ղեկավար Ստե­փան Մնացականյանին, որն Աժ էր գնացել 2013- 2015թթ. պետական վիճա­կագրական աշխատանք­ների եռամյա ծրագրի նա­խագիծը ներկայացնելու»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Բանն այն է, որ Մնացականյանը Աժ էր ներկայացել առանց փողկապի` շագանակագույն պիջակով և սև «վադալասկայով»: Աժ նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը մոտեցել է Մնացականյանին և «բրդբրդացել»:

Դրանից հետո Մնացականյանը հե­ռացել է` մոտ 20 րոպեից վերադառնալով վերնաշ­ապիկ հագած և փողկապ կապած: Լավ կլիներ, սակայն, որ Հովիկ Աբրահամյանը հարձակվեր ոչ թե խեղճուկրակ ԱՎԾ պետի, այլ օլիգարխ և կիսաօլիգարխ պատգամավորների վրա, որոնք երբեմն. Աժ նիստի են գնում «բիսեդկի» հագուկապով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս