… Ի՞նչ պետք է արվի գաղտնալսման արդյունքում ՀՀ քաղաքացիներին հայտնի դարձած տեղեկության հետ

ԱԺ պատգամավոր, իրավաբան Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան այլևս հայտնի երկխոսության գաղտնալսման ձայնագրության հրապարակմանը, գրել է.

«Պատկերացնենք, որ համապատասխան մարմինները, հիմք ընդունելով ԶԼՄ-ներով արված հայտարարությունը, քրեական գործ են հարուցում նշված հոդվածով, հայտնաբերում են ոմն չգիտեմ ում, և դատարանն այդ անձին մեղավոր է ճանաչում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածով արգելված արարք կատարելու մեջ և տուգանում է նրան 100 հազար կամ 300 հազար դրամի չափով, հարց է առաջանում, թե գաղտնալսման արդյունքում ՀՀ քաղաքացիներին հայտնի դարձած տեղեկության հետ ի՞նչ պետք է արվի, կամ արդյո՞ք քրեական գործ հարուցելով և ոմն չգիտեմ ում պատասխանատվության ենթարկելով` պատասխան կտրվի՞ այս տեղեկատվության տարածման արդյունքում ՀՀ քաղաքացիների մոտ առաջացած հարցերին»:

Տեսանյութեր

Լրահոս

Ողջ ԵՄ-ն աջակցում է Խաղաղության խաչմերուկ ծրագրին. Սլովենիայի ԱԳ նախարարը խոսեց ԵՄ-ի անունից «Սլովենիան աջակցում է խաղաղության օրակարգին, Սլովենիայի վարչապետն աջակցում է վարչապետին ի սկզբանե»,- այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նրա կարծիքով, դա կարևոր հնարավորություն է խաղաղության և կայունության համար տարածաշրջանում: «Ողջ Եվրամիությունը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս պատճառով մենք մեծապես կարևորում ենք խաղաղության համաձայնագիրը, նախագիծը, քանի որ այն իսկապես կարող է նոր դռներ բացել՝ ստեղծելու այս անկեղծ խաղաղության օրակարգը»,- ասաց նա՝ խոսելով ԵՄ-ի անունից։ Արաքս Մարտիրոսյան ԵՄ, Փաշինյան, Խաղաղության խաչմերուկ, Ադրբեջան, ռեգիոն, Հարավային Կովկաս, Սլովենիա, Տանյա Ֆայոն