 
                        Ադիբեկյանը սկսել է հաշվել, թե ինչպես են բաշխվելու ԲՀԿ-ի էլեկտորատի ձայներ
 
                                    ԲՀԿ հայտնի այտարարությունից հետո, համաձայն որի՝ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում և չի սատարելու որևէ թեկնածուի, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը սկսել է հարցում անցկացնել՝ պարզելու համար, թե ինչպե՞ս կբաշխվեն ԲՀԿ ընտրազանգվածի ձայները:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Վերջինս նշեց, որ ԲՀԿ-ի էլեկտորատը ստեղծված իրավիճակում կարող է մնալ տանը, չմասնակցել ընտրություններին կամ հակառակը, ինչը պարզելու համար էլ անցկացվում են հարցումները:
Հարցումն իրականացվում է Երևանում և հանրապետության երկու մարզերում: Արդյունքներն, Ա. Ադիբեկյանի փոխանցմամբ, կամփոփվեն հաջորդ շաբաթվա ընթացքում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        