«Երիցուկի» հերթն այժմ հասել է ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Առաջադրվելու-չառաջադրվելու, հայտարարելու-չհայտարարելու «երիցուկի» հերթը այժմ հասել է ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին: Սինչև որ որոշումը չընդունվի, դիտումներ որսացող կայքերը, վկայակոչելով հավաստի աղբյուրները, օրը մեջ կամ գուցե օրը մի քանի անգամ գրելու են` «որոշել Է աոաջադրվել», «որոշել է չառաջադրվել»: Այնինչ այստեղ միակ հավաստի աղբյուրը Լևոն Տեր-Պետրոսյանն է` ոչ մեկը նրա նույնիսկ ամենամոտիկ շրջապատից չի կարող հաղորղել որևէ արժանահավատ լուր, եթե նույնիսկ արտահոսք է թույլ տալիս, ապա դա հաստատ իր, ոչ թե աոաջին նախագահի նախաձեռնությունն է:
Նախագահ աոաջադրվելը մեզ մոտ դարձել է զուտ անձնական գործ՝ վարսավիրանոց գնալու կամ մի պարկ կարտոֆիլ գնելու համար: Կուզեմ` այսօր կառնեմ, կուզեմ` մի շաբաթ հետո, կուզեմ` ընդհանրապես չեմ առնի` ոչ մեկին պարտավոր չեմ հաշվետվություն տալ: Բնականաբար, հարևաններս ու բարեկամներս էլ «հարգանքով են վերաբերվում իմ դիրքորոշմանը»: Քաղաքական գործունեությունը, իմ ընկալմամբ, փոքր-ինչ այլ է` այստեղ դու պետք է հասարակությանը բացատրես քո քայլերի տրամաբանությունը: Եթե, իհարկե, դու հույսդ դրել ես հասարակության, քաղաքացիների, ոչ թե գաղտնի բանակցությունների, խարդավանքների և արտասահմանյան ազդակների վրա:
Երբ իշխանությունն է այսպես վարվում, դա դեո կարելի է հասկանալ` նա պատրաստվում է անցկացնել ավանդական ընտրություններ lights տարբերակով` աոանց բռնությունների և սկանդալների: Ընդդիմության գլխավոր ռեսուրսը, որքան ես հասկանում եմ, պետք է լինի հասարակական աջակցությունը: Թե՞ ես սխալ եմ հասկանում, և նրա ռեսուրսը կարող են լինել իշխանության հետ ինչ-ինչ հակասություններ ունեցող օլիգարխի հնարավորությունները:
Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի գլխավոր թերությունն այն է, որ նրանք երբեք չեն ընդունում իրենց սխալները: Պարզ օրինակ, այսօր կարելի է, չէ՞, խոստովանել, որ Դաշնակցությունը փակելը սխալ էր` ներկայիս քաղաքական վիճակի վրա դա որևէ բացասական ազդեցություն չի թողնի: Բայց ոչ, այդ անհեթեթ քայլն այսօր էլ է արդարացվում: Կամ ավելի թարմ օրինակ, այսօր պարզ է, չէ՞, որ ՀԱԿ-ի «բարգավաճական» խաղերն առնվազն անիմաստ էին, և կարելի է ասել` «ժողովուրդ, սխալվեցինք, մեր հաշվարկները սխալ էին»: Բայց փոխարենը առասպելներ են հյուսվում այն մասին` իբր ավազակապետական բուրգից մի բեկոր պոկվեց, և դա ՀԱԿ-ի իմաստուն քաղաքականության արդյունքն է: Սխալը պետք է խոստովանի Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ թե Լևոն Զուրաբյանը, որի վրա անպատեհ հւսրձակումները վերջերս, չգիտես ինչու, շատացել են:
Բայց, ի վերջո, առաջադրվել, թե չառաջադրվել: Իմ կարծիբով` ստեղծված իրավիճակում` երկրորդը: Պետք չէ, որ Հայաստանի աոաջին նախագահը, որի ծառայությունները պետության և ազգի առաջ անվիճելի են, ստանա ձայների 7-10 տոկոս: Բայց ՀԱԿ-ը պետք է առաջադրի իր թեկնածուին: Այդ մասին` հաջորդ դասին»: