 
                        Երկրորդ փուլն առնվազն անխուսափելի է. մամուլ
 
                                    ««Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ անդրադառնալով նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորություններին` նշել է, որ նրա շանսերը բավականին մեծ են»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և մեջբերում Սաֆարյանի խոսքը.
«Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավոր թեկնածուների պարագայում ամենաթարմ դեմքն է, և որպես նախագահի թեկնածու` մրցակիցները քաղաքական ռեսուրսների աոումով էլ զիջում են նրան»,- մեկնաբանեց նա, նաև շեշտելով` քանի որ Հայաստանում ընտրությունների ելքը մեծապես կանխորոշում է պետական մեքենան, իհարկե` չի կարելի թերագնահատել գործող նախագահին` որպես մրցակցի: «Բայց որքան էլ քաղաքագետներն ասեն, թե Սերժ Սարգսյանը աոաջին փուլով ընտրված է, ես հակառակն եմ պնդում, ստեղծվել են բոլոր պայմաններն ու նախադրյալները` միանշանակ ասելու, որ երկրորդ փուլն առնվազն անխուսափելի է»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        