 
                        Ամանորյա Երևանը՝ նախատոնական լույսերի մեջ (տեսանյութ)
 
                                    Մայրաքաղաքի ամանորյա ձևավորման համար Երևանի քաղաքապետարանն այս տարի 20 մլն դրամ է հատկացրել: Այս մասին, ինչպես հայտնի է՝ օրեր առաջ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ ձևավորման համար գումարի մնացած մասը տրամադրել են քաղաքապետարանի գործընկերները:
Թե ովքե՞ր են քաղաքաապետարանի գործընկերները, Ա.Բաղդասարյանը չէր հայտնել: Նա միայն նշել էր, որ մի քանի օր անց այդ մասին գովազդային վահանակներ կհայտնվեն քաղաքում:
Սակայն մայրաքաղաքում դեռևս առավել տեսանելի են խանութների, սննդի օբյեկտների, սրճարանների սեփականատերերի կողմից իրենց օբյեկտները տոնական տեսքի բերելու նախաձեռնությունները: 168.am-ի տեսախցիկն այսօր մայրաքաղաքում հենց դա է արձանագրել:
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Ամանորյա վերջնական տեսք մայրաքաղաքը կունենա դեկտեմբերի 20-ին, երբ կվառվեն Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը:
Տեսանյութը Սերժ Դավիդովի
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        