Բաժիններ՝

Ո՞րն է «Տաշիրի» հաջողության գաղտնիքը` ըստ Forbes-ի

Forbes հանդեսի ռուսական տարբերակը անդրադարձել է մեր հայրենակից, «Տաշիր  Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին։ «Ինչպե՞ս միլիարդատեր Կարապետյանը կրկնապատկեց իր բիզնեսը ճգնաժամի ժամանակ» ծավալուն հոդվածն սկսվում է հետևյալ արտահայտությամբ՝ Հայկական սփյուռք և լավ հարաբերություններ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ՝ ապա հաջողության բաղադրիչները։

«2008-ի աշնանը Կարապետյանը տարածաշրջանային առումով արդեն խոշոր բիզնեսմեն էր, սակայն Մոսկվայի կոմերցիոն անշարժ գույքի շուկայում՝ միջին խաղացող` ընդամենը «Երևան Պլազան» և RIO-ի երկու կենտրոնները։ Անցել է 4 տարի։ Պատրաստի կենտրոնների թիվն արդեն հասել է 6-ի։ Եվս 5-ը կառուցվում են կամ նախագծվում։ Ճգնաժամի տարիներին և Մոսկվայում իշխանության փոփոխության դժվարին ժամանակահատվածում Սամվել Կարապետյանը դարձավ շուկայի առաջատար։ Սակայն ինչի՞ շնորհիվ. արդյո՞ք միայն սփյուռքի գործոնը, ինքնապահովվածությունը և պարտքերի մեջ չխրվելու ունակությունն են օգնել նրան»,- գրում է Forbes-ը։

Պարբերականն, ի դեպ, գրել է նաև Սամվել Կարապետյանի նոր բիզնես-գաղափարի մասին. նա ցանկանում է Դիմիտրովյան խճուղու RIO առևտրային համալիրի կողքին կառուցել չինական առևտրային կենտրոն։ «Խոսքն այն մասին է, որ «Տաշիրի» կառուցած համալիրը պետք է վարձակալի չինական օպերատորը, որն օրինական ճանապարհով արտադրողներից կգնի և Ռուսաստան կներմուծի չինական ապրանքներ»,- գրում է Forbes-ը՝ ավելացնելով, որ չինացիների հետ նախնական պայմանագիրն արդեն ստորագրված է։

Ս. Կարապետյանի մասին Forbes-ի ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս