
Մահացել է շտրիխ կոդ ստեղծողը՝ Նորմալ Վուդլանդը

92 տարեկան հասակում ԱՄՆ-ում մահացել է Նորման Ջոզեֆ Վուդլանդը (Norman Joseph Woodland), ով հանդիսանում է շտրիխ կոդի ստեղծողներից մեկը: Նրա մահվան պատճառը Ալցհեյմերի հիվանդության հետևանքներն էին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
1948թ., երբ Վուդլանդը ԱՄՆ Դրեքսելի Տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտ էր, իր համակուրսեցիներ Բեռնարդ Սիլվերի և Ջորդինու Ջոհենսոնի հետ սկսել է այն համակարգի մշակումը, որը կարող էր արտադրանքը ստուգելիս ավտոմատ ընթերցել դրա վերաբերյալ տեղեկատվությունը: 1949թ. Վուդլանդը և Սիլվերը ներկայացրել են գյուտի հայտը և 1952թ. ստացել դրա արտոնագիրը:
Առաջին արտադրանքը, որն այս կերպ ստուգվել է 1974թ.՝ եղել է ծամոնը: Շտրիխ կոդը սև և սպիտակ գծերի հաջորդականությունն է, որը ներկայումս կարելի է տեսնել աշխարհի միլիոնավոր ապրանքների վրա:
1992թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Նորման Վուդլանդին տեխնոլոգիաների և ինովացիաների բնագավառում ԱՄՆ-ի Ազգային մեդալ էր շնորհել: Իսկ 2011թ. Վուդլանդը և Սիլվերն ընդունվել են Միացյալ Նահանգների Գյուտարարների փառքի ագգային սրահ: