Բաժիններ՝

Dell-ն այլևս սմարթֆոններ չի թողարկի

Dell ընկերությունն այլևս սմարթֆոններ չի թողարկելու: Այս մասին, ըստ computerworlduk.com-ի՝ Dell World համաժողովի ժամանակ հայտնել է ընկերության փոխնախագահ Ջեֆ Քլարքը: Հիշեցնենք, որ համաժողովը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-13-ը, ԱՄՆ-ի Տեխաս նախանգում:

Սմարթֆոնների փոխարեն Dell ընկերությունը կուղղի իր աշխատանքները պլանշետների և Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող սենսորային էկրանով համակարգիչների թողարկման վրա։ Dell-ը, ըստ Ջ. Քլարքի՝ կլինի սմարթֆոնների շուկայում որպես ծրագրային ապահովման մատակարար։

Նշենք, որ IDC-ի տվյալներով Dell ընկերությունը համակարգիչների արտադրության ծավալներով երրորդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով Hewlett-Packard և Lenovo ընկերություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31