Բաժիններ՝

iPad-ում հավելված է հայտնվել, որը հնարավորություն է տալիս թղթից 3D- ֆիգուրաներ պատրաստել (տեսանյութ)

Լեհական Pixle ստուդիան թողարկել է iPad-ի համար հատուկ հավելված՝ Foldify-ը, որը հնարավորություն է տալիս ծավալուն ֆիգուրներ պատրաստել ստվարաթղթից կամ թղթից: Այս  մասին գրում է The Next Web-ը:

Թղթից ֆիգուրներ պատրաստելու գործընթացը բաղկացած է մի քանի քայլից: Նախևառաջ օգտագործողը պետք է հավելվածում ընտրի շաբլոնը, որը ցանկանում է պատրաստել: Դա կարող է լինել մարդ, ավտոմեքենա, տոնածառ և այլն: Այնուհետև ընտրված շաբլոնը գունազարդում է և հավելում է այն դետալներով, որոնք առաջարկվում են նրան: Օրինակ՝ ավտոմեքենայի համար՝ անիվներ և պատուհաններ, կամ տոնածառի համար խաղալիքներ են առաջարկվում: Իսկ հետո արդեն պատրաստի «իրը» ուղարկում է տպագրության:

Եթե տպիչը հասկանում է AirPrint տեխնոլոգիան, ապա կարելի է պարզապես պլանշետից  անլար եղանակով տպագրել այն, իսկ եթե ոչ, ապա անհրաժեշտ է պատրաստի շաբլոնը PDF ֆորմատով ուղարկել էլեկտրոնային փոստին, որպեսզի այն տպագեք համակարգչից:

Երբ փաստաթուղթն արդեն տպագրված է, օգտագործողը կարող է պատրաստի շաբլոնային իրը կտրել թղթից, հատուկ ցուցանշված գծերին համապատասխան, ծալել այն և կպցնել:

Foldify հավելվածն աշխատում է iPad-ի բոլոր մոդելների համար, բացի առաջինից: Անհրաժեշտ է, որպեսզի պլանշետում տեղադրված լինի iOS 5.0 կամ ավելի ուշ թողարկված օպերացիոն համակարգ:

Ծրագիրն արժե 1.99 դոլար: Ծրագրի մշակողները հայտնում են, որ հնարավոր է դրա գինը բարձրանա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս