Բաժիններ՝

Visan և Mastercard-ն ավելի պահանջված են, քան ArCa-ն

Եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.2 մլն, որը նախորդ եռամսյակի համեմատությամμ ավելացել է 6%-ով (70 հազարով): Մասնավորապես՝ ԱրՔա քարտերի քանակը նախորդ եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 4%-ով (18 հազարով) և կազմել 454 հազար: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 7%-ով (52 հազարով)` կազմելով 750 հազար: Այդ թվում՝ VISA-ն ավելացել է 9%-ով (41 հազարով) և կազմել 480 հազար, իսկ MasterCard-ը՝ 4%-ով (9 հազարով) և կազմել 227 հազար: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի երրորդ եռամսյակի բանբերում։

2012 թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ տարածքում գործող 21 առևտրային բանկերից 19-ը իրականացրել են վճարային քարտերի տրամադրում կամ դրանց սպասարկում: Ընդ որում՝ 19 առևտրային  բանկերն էլ անդամակցում են ԱրՔա քարտերով վճարումների միասնական համակարգին:

Քարտերի սպասարկման նպատակով հաշվետու ժամանակահատվածում տեղադրվել են 29 նոր ավտոմատ գանձման մեքենաներ, և 2012 թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 1123: Առևտրային բանկերի կողմից տեղադրված POS-տերմինալների ընդհանուր քանակը եռամսյակի ընթացքում ավելացել է 217-ով` կազմելով 6202:

Եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.2 մլն, որը նախորդ եռամսյակի համեմատությամμ ավելացել է 6%-ով (70 հազարով): Մասնավորապես՝ ԱրՔա քարտերի քանակը նախորդ եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 4%-ով (18 հազարով) և կազմել 454 հազար: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 7%-ով (52 հազարով)` կազմելով 750 հազար: Այդ թվում՝ VISA-ն ավելացել է 9%-ով (41 հազարով) և կազմել 480 հազար, իսկ MasterCard-ը՝ 4%-ով (9 հազարով) և կազմել 227 հազար:

2012 թ. երրորդ եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 263 մլրդ դրամի 4.9 մլն գործառնություն: Այդ թվում՝ քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 23 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 5.0 մլրդ դրամ (այդ թվում՝ էլեկտրոնային առևտուր՝ 1.1 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ՝ 4.0 մլրդ դրամ):  Քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ ավելացել է 38%-ով և կազմել է քարտային գործառնությունների 9%-ը:

ԱրՔա քարտերով կատարված գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16%-ով (9.9 մլրդ դրամով), իսկ քանակը՝ 13%-ով (0.2 մլն-ով):

ՀՀ-ում գործող, ինչպես նաև արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով Հայաստանում իրականացված գործառնությունների ծավալը 2011 թ. երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 40%-ով (75 մլրդ դրամով)` կազմելով 263.3 մլրդ դրամ, իսկ քանակն ավելացել է 32%-ով (1.2 մլն-ով) և կազմել 4.9 մլն: Միևնույն ժամանակ, ՀՀ-ում գործող բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում կատարված •ործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 52%-ով (7 մլրդ դրամով)` կազմելով 20.9 մլրդ դրամ, իսկ քանակն ավելացել է 67%-ով (0.1 մլն-ով) և կազմել 0.3 մլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս