Բաժիններ՝

Ապահովագրական 9 ընկերություններից 6-ը շահույթով են աշխատել

2012 թ. առաջին ինն ամիսների ընթացքում ՀՀ տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա է ունեցող 9 ապահովագրական ընկերություննեից 6-ը աշխատել են շահույթով։ Զուտ շահույթը կազմել է 1.1 մլրդ դրամ, շահութաբերությունը (տարեկանացված) ըստ ակտիվների՝ 4.0%։ Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի երրորդ եռամսյակի բանբերում։

Այսպես, 30.09.2012 թ. դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա է ունեցել 9 ապահովագրական ընկերություն։

Ապահովագրական ընկերությունների ակտիվները  եռամսյակի ընթացքում նվազել են 0.9%-ով և կազմել 38.8 մլրդ դրամ: Պարտավորությունները նվազել են 2.8%-ով և կազմել 25.2 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալն աճել է 2.8%-ով` կազմելով 13.6 մլրդ դրամ:

Ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել ավանդները բանկերում (34.8%), ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք գումարները (21.7%), արժեթղթերում ներդրումները (5.5%) և վերաապահովագրողների բաժինն ապահովագրական պահուստներում (5.0%):

Ապահովագրական ընկերությունների պարտավորությունների կազմում համեմատաμար մեծ տեսակարար կշիռ են ունեցել չվաստակած ապահովագրավճարների պահուստը (53.0%), պահանջների պահուստները (15.0%) և վերաապահովագրողներին փոխանցվելիք ապահովագրավճարները (5.1%):

2012 թ. առաջին ինն ամիսների ընթացքում ապահովագրական ընկերությունների` վերահսկողական հաշվետվությունների հիման վրա ստացված զուտ շահույթը կազմել է 1.1 մլրդ դրամ, շահութաբերությունը (տարեկանացված) ըստ ակտիվների՝ 4.0%, շահութաբերությունը (տարեկանացված) ըստ կապիտալի ` 11.2%: Շահույթով է աշխատել 6 ընկերություն:

ՖՀՄՍ համաձայն` ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2012 թվականի առաջին ինն ամիսներին կազմել է 1.1 մլրդ դրամ, շահութաμերությունը (տարեկանացված) ըստ ակտիվների` 4.1%, շահութաբերությունը (տարեկանացված) ըստ կապիտալի՝ 11.6%:

Հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել է 29.3 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարները` 2.2 մլրդ դրամ կամ ապահովագրավճարների 7.7%-ը:

Դիտարկվող ժամանակաշրջանում հաշվեգրված ապահովագրական հատուցումների մեծությունը կազմել է 9.4 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողներից ստացվող ապահովագրական հատուցումների գումարները` 390.3 մլն դրամ կամ ապահովագրական հատուցումների 4.2%-ը:

30.09.2012 թ. դրությամμ ապահովագրական ընկերություններն ունեցել են ապահովագրության 523.3 հազար գործող պայմանագիր, որոնց ապահովագրական  գումարների մեծությունը կազմել է 7.6 տրլն դրամ: Ապահովագրական գումարներից վերաապահովագրողներին փոխանցված ռիսկերի վերաապահովագրական գումարների մեծությունը կազմել է 1.9 տրլն դրամ կամ ապահովագրական գումարների 25.3%-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս