
Նոր պատժատեսակ` զինվորական ծառայության սահմանափակում

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով կվերացվեն թերկարգավորվածության բազմաթիվ օրինակներ:
Դրանք պայմանավորված են զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանրորեն վտանգավոր որոշ արարքների` քրեական օրենսգրքում նախատեսված չլինելուց, կներմուծվի նոր պատժատեսակ` զինվորական ծառայության սահմանափակում, որը կբարձրացնի ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարած զինվորականների նկատմամբ նշանակվող պատիժների արդյունավետությունը։
«Փաստինֆո»